ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցրտերն ընկնելուն պես հաճախակի են դառնում սուր վարակիչ ախտահարումների դեպքերը. ինչպե՞ս խուսափել գրիպից, ինչպե՞ս կանխել դրա տարածումը:

Կարինե Մալումյան (28 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Գրիպը սուր վարակիչ հիվանդություն է, ընթանում է առավելապես վերին շնչուղիների ախտահարմամբ եւ ընդհանուր թունավորման երեւույթներով: Հեշտությամբ փոխանցվում է հիվանդից առողջին եւ ախտահարում թե՛ հասուն մարդկանց, թե՛ երեխաներին: Հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին: Գաղտնի շրջանի կարճատեւությունը եւ հիվանդության հանդեպ մարդկանց բարձր ընկալունակությունը նպաստում են գրիպի համաճարակների արագ եւ բուռն տարածմանը:
Գրիպի հարուցիչները վիրուսներն են. հայտնի է գրիպի վիրուսի մի քանի տեսակ: Հարուցիչը, գտնվելով հիվանդի քթի, բերանի եւ ըմպանի լորձաթաղանթների վրա, փռշտալիս, հազալիս եւ խոսելիս թքի կաթիլների կամ քթի լորձի հետ անցնում է օդի մեջ: Վարակվում են օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ՝ տնային գործածության իրերի միջոցով: Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի` դողով, որից անմիջապես հետո մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 38-39, երբեմն՝ 40 Ցելսիուսի աստիճան: Առաջանում է ուժեղ գլխացավ, ամբողջ մարմնի, հատկապես գոտկատեղի եւ ոտքերի ձկնամկանների ջարդվածություն, ընդհանուր թուլություն, ախորժակի վատացում: Հիվանդը դառնում է անտարբեր, քնկոտ, երբեմն, ընդհակառակը, դյուրագրգիռ: Աչքերը եւ դեմքը կարմրում են, շոշափելիս մաշկը տաք է, չափավոր խոնավ:

շարունակելի
Լուսինե Մովսիսյան (մանկաբույժ)

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն տարի, երբ մոտենում է ձմեռը, մարդկանց առավել հուզող հարցերի շարքում հայտնվում է գրիպի անսպառ թեման, ու քչերին է հայտնի, որ այս հիվանդությունը կարող է պատուհասել տարվա բոլոր եղանակներին` անկախ օդի ջերմաստիճանից: Պահպանելով հիգիենայի անհրաժեշտ կանոնները եւ հետեւելով բժիշկների խորհուրդներին` համոզված ենք, որ կհաջողվի շնչառական ախտահարումներից հեռու մնալ:




Լրահոս