
Բաղրամյան պողոտայում արդեն մեկ ժամից ավելի է` մեծ թվով մարդիկ են հավաքված, սակայն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից ոչ ոք դեռևս չի խոսել և դեռ պարզ չէ` բողոքի ցույցի հետագա ճակատագիրը:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին պողոտայում են գտնվում նաև պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Աղվան Վարդանյանը, ովքեր մի փոքր զրույց են ունեցել ոստիկանների հետ: Պատգամավորները ևս չեն շտապում որևէ բան ասել` սպասելով ակտիվիստների խոսքին: Նշենք, որ ցույցի ընթացքը հսկում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: