
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ հունիսի 27 ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ:
Նախարարը նախ և առաջ հանդիպել է հունիսի 26 ին վիրավորված պայմանագրային զինծառայող Արայիկ Սուրենի Ներսիսյանին: Սեյրան Օհանյանը բժիշկների հետ քննարկել է նրա հետագա բուժման հարցերը:
Ներսիսյանը վիրավորված է սրունքներից և առաջիկայում նրան սպասվում է վիրահատություն: Նախարարը քննարկել է նաև այլ հիվանդների առողջական խնդիրները և բուժման հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ: