“Հրապարակը” գրում է. “Ինչպես եւ սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին տեղեկացնելու է ոչ թե դեկտեմբերի 5-ին, ինչպես խոստացել էր, այլ, Օսկանյանի ասելով` հաջորդ շաբաթ: Պատճառը իշխանությունների “դրբի” տակ ընկնելու պրոցեսը մի քիչ էլ ուշացնելն է: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունն առաջիկա օրերին արդեն սկսելու է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմը՝ տարբեր ուղղություններով եւ ողջ արսենալի կիրառմամբ:
Ոմանք չեն բացառում, որ այդ ալիքը կներառի նաեւ Հովիկ Աբրահամյանին, եւ նա հերթական անգամ հրաժարական “կներկայացնի” ԱԺ նախագահի պոստից: Նա անչափ անհանգիստ է, եւ դա է պատճառը, որ ամեն րոպե` հրապարակավ, մամուլով, ինչպես նաեւ նեղ միջավայրերում հավատարմության խոստումներ է տալիս Սերժ Սարգսյանին, ասում է, որ ծառայելու է միմիայն նրան եւ լավ է ծառայելու: