Մնա՞լ, թե չմնալ Բաղրամյան պողոտայում. «Ոչ թալանին»-ը հանրային քննարկում է անցկացնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին » նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթերցեց իրենց որոշումը:

Նա նշեց, թե իրենք որոշում են կայացրել` աշվի առնելով սոցիալական վիճակը, իշխանությունների և ժողովրդի միջև առկա վստահության բացակայությունը:

«Հունիսի 19-ի հավաքից հետո որոշում կայացվեց անցկացնել եռօրյա նստացույց Ազատության հրապարակում` ժամանակ տալով իշխանություններին չեղյալ համարել ՀԾԿՀ-ի որոշումը և վերանայել գործող սակագինը: Չստանալով երկրի իշխանությունների կողմից որևէ արձագանք, հունիսի 22-ին ցուցարարներն ինքնաբուխ կերպով երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26` փորձելով այնտեղից ստանալ ժողովրդի արդար պահանջը:

Սահմանադրական դատարանի մոտակայքում հանդիպելով ոստիկանական պատնեշի, ցուցարարները հայտարարեցին խաղաղ նստացույց անցկացնելու մասին: Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանները գործադրեցին անհամաչափ ուժ, որի արդյունքում խաղաղ ցուցարարները հետապնդվեցին և բերման ենթարկվեցին: Բռնությունը քննադատվեց միջազգային բարձր ատյաններում: «Ոչ թալանին» նախաձեռնությունն ավելացրեց ևս մեկ պահանջ` պատժի ենթարկել ոստիկանական խմբերին:

Հունիսի 27-ին տարածվեց հայտարարություն, որից հետո նստացույցը շարունակվում է` նպատակ ունենալով հանրային քննարկման արդյունքում որոշել հետագա քայլերը», – նշեց նա:

Այժմ Բաղրամյանի պողոտայում ակտիվիստները որոշում են իրենց հետագա անելիքները: Վաղինակ Շուշանյանը նշեց, թե այդ ամենը կտևի մոտ 40 րոպե, սակայն հավաքված ամբոխը բղավում է «Մինչև վերջ»:

11647292_695129637260275_201409038_n

11647357_695128907260348_430460266_n

11653360_695129887260250_113564381_n

11693135_695129833926922_861639968_n




Լրահոս