Ոստիկանական ուժերը Բաղրամյան պողոտայում շատանում են. շարժումը նոր թափ է առնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքը շարունակվում է: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, մարդկանց թիվը գնալով շատանում է: Սրան զուգահեռ շատանում է նաև ոստիկանների և ոստիկանական մեքենաների թիվը:

Armlur.am-ի թղթակիցը փոխանցում է նաև, որ մեքենաներն այնքան շատ են, որ ոստիկանները դրանց ետևում կանգնած չեն երևում: Ի դեպ, Բաղրամյան պողոտա են բերվել նաև ջրցան մեքենաներ: Այստեղ է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանները վանկարկում են` «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»:

Թեպետ երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո (կառավարությունն իր վրա կվերցնի թանկացման բեռը մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացությունը) ակնկալվում էր, որ շարժումը կարող է դադար վերցնել և ազատել Բաղրամյան պողոտան, սակայն, ինչպես երևում է, շարժումը նոր թափ է ստանում:




Լրահոս