«30 րոպե». Վլադիմիր Գասպարյանը կրկին սթափվելու կոչեր է անում. դիմում են գործողությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նստացույցի մասնակիցների մի մասը որոշել է մնալ Բաղրամյան պողոտայում, մյուս մասը որոշեց գնալ Ազատության հրապարակ: Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին զգուշացնող հայտարարությամբ հանդես եկավ:

«Մոտ մեկ շաբաթ դուք անօրինական փակել եք պողոտան, ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն, այնուհետև երեկ եղավ ՀՀ նախագահի հայտարարությունը: Համակարգող խումբը կոչ արեց հավաքի մասնակիցներին ազատել Բաղրամյան պողոտան և գնալ Ազատության հրապարակ:

Այն քաղաքացիները, ովքեր մնացել են այստեղ և հատկապես աղբամանների վրա գտնվող ոմանք, ովքեր ստանձնել են ղեկավարների դեր, կոչ եմ անում դադարեցնել անօրինական գործողությունները, հեռանալ պողոտայից, հակառակ դեպքում ստիպված կլինեք կիրառել ոստիկանական ուժ: Կոչ եմ անում սթափվել և հեռանալ Ազատության հրապարակ», – նշեց նա և նույն կոչով դիմեց նաև ոստիկաններին:

Տարածքում է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով քայլում է Բաղրամյան պողոտայով և բոլորին կոչ անում քայլել դեպի Ազատության հրապարակ: «30 րոպե»,-բղավեց նա և հեռացավ:




Լրահոս