Անցած տարի, ինչպես հայտնի է, “Կայզեր” սուպերմարկետների ցանցն ու “Յունիբանկ”-ը, Ամանորին ընդառաջ, համատեղ ակցիա էին իրականացրել՝ սպառողներին հնարավորություն ընձեռելով վարկ վերցնել ու այդ գումարով նշել Նոր տարին: Ամեն գնով մրցակցային սեղան ունենալու հակված Հայաստանի բնակչության շրջանում ակցիան բավական մեծ իրարանցում էր առաջացրել, շատերը պատրաստակամ էին 100 հազարից 200 հազար դրամի չափով քարտային վարկ վերցնել, որով կարող էին գնումներ կատարել միայն նշված սուպերմարկետից: Վարկը 24 տոկոսով էր և երկու տարի մարման ժամկետով: Երեկ “ՀԺ”-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ այս տարի էլ է նմանատիպ ակցիա իրականացվելու, և թե՛ սուպերմարկետից, թե՛ բանկից բացասական պատասխան են տվել: “Յունիբանկի” լրատվական բաժնից էլ ասել են, որ ամեն տարի իրենք տարբեր ակցիաներ են ունենում և համագործակցում տարբեր խանութների հետ: Դրանց մեջ, փաստորեն, այս անգամ “վարկով Նոր տարի”-ն այլևս չի մտնում:
ՀԺ.Վարկով Նոր տարի անելուց հույսներդ կտրե՛ք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ