Հունան Պողոսյանը որպես սադրիչ մատնանշեց Ժիրայր Սէֆիլյանին և Արգիշտի Կիվիրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այս պահին զրուցում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ անում` մարդկանց հեռացնել դեպի Ազատության հրապարակ:

Պատգամավորը նշեց, թե բռնությունն իրականացնելն անթույլատրելի է և նախօրոք պետք է հայտարարություն լինի: Հունան Պողոսյանը նշեց, թե ակցիայի մասնակիցների թվում կան սադրիչներ: Որպես օրինակ նա բերեց Ժիրայր Սէֆիլյանին` իր թիմով և Արգիշտի Կիվիրյանին ու իր նմանններին:

«Հանեք խառնակիչներին և արգիշտիկիվիրյաններին», – նշեց Պողոսյանը, իսկ Փաշինյանն էլ նշեց, թե ինքը կազմակերպիչ չէ:




Լրահոս