Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ Բաղրամյանում է. հարյուրավոր ցուցարարներ լքել են պողոտան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է հեռանալ Բաղրամյան պողոտայից, սակայն բազմաթիվ քաղաքացիներ նստացույց են անցկացնում:

Հավաքվածների թվում է նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` իր որդու և կնոջ հետ:

Նստացույցի մասնակիցների մի մասը ցանկանում է մարդկանց բացատրել, որ հեռանան Ազատության հրապարակ, սակայն բարձրախոսի բացակայությունը խանգարում է:

Լուրեր են պտտվում, որ Վաղինակ Շուշանյանին Օպերայից ուղարկում են Բաղրամյան պողոտա` մարդկանց Ազատության հրապարակ տանելու համար:

11667189_941480255908875_153102139_n

11693189_695135920592980_1920874096_n

11650771_695136760592896_1759397535_n

11651024_695132037260035_621043275_n




Լրահոս