Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Բաղրամյան փողոցի սկզբնամասում ոստիկանների կողմից կենդանի պատ է գոյացել: Նրանք փակել են պողոտա մտնող մուտքը և միայն թողնում են, որպեսզի մարդիկ այնտեղից դուրս գան, մուտք չգործեն:
Մեր թղթակիցը հաղորդում է նաև պողոտայում մարդկանց թիվը նոսրանում է, պողոտայի վերջնամասում քչերն են մնացել: Այն ակտիվիստներին, ովքեր ուզում են մտնել պողոտա, ոստիկանները չեն թողնում:
Տեսանյութը` armlur.am