Վաղինակ Շուշանյանը ծանր հուզական վիճակում է. նա նույնիսկ արտասվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն և բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են Ազատության հրապարակում: Վաղինակ Շուշանյանը ծանր հուզական վիճակում է. նա նույնիսկ արտասվեց;

«Իրականում հասկացեք` սա խաղ ու պարի չէ, սրա նման նախադեպ չի գրանցվել: Ժողովուրդ ջան, հաղթանակի ճանապարհին ենք: Ժողովուրդ, գիտակցեք հարցի լրջությունը, ամեն մեկս պատասխանատու ենք որոշման համար, բայց մի բան ևս գիտակցեք` այս ամբողջ պատասխանատվությունը ծանր է լինելու իմ համար, որովհետև կարող եմ իջնեմ, բայց ուզում եմ բոլորիդ համար անեմ:

Բերդում և հիվանդանոցում լինելով չենք հասնի հարցի լուծման: Հեռախոսի, ֆեյսբուքի միջոցով կապ հաստատեք ձեր հարազատների հետ և կոչ արեք գան այստեղ»,- ասաց Վ. Շուշանյանը:

Քիչ առաջ նա սկսեց քայլել դեպի Բաղրամյան պողոտա` քաղաքացիներին Ազատության հրապարակ կանչելու նպատակով:




Լրահոս