
Այս պահին Ազատության հրապարակում են գտնվում «Հայազն» կուսակցության և «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Հիմնական համակարգող Վաղինակ Շուշանյանը գնացել է Բաղրամյան պողոտա` այնտեղի մարդկանց Ազատության հրապարակ բերելու համար:
Armlur.am-ի հետ զրույցում «Հայազն » կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը նշեց, թե իրենք Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց կոչ են անում գալ Ազատության հրապարակ, քննարկել հետագա ծրագրերը և անժամկետ նստացույց հայտարարել:
Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում գտնվող Ժիրայր Սէֆիլյանը փորձում է սադրանքներ հրահրել և նույնիսկ վիրավորել է իրենց: Մկրտչյանի խոսքով, վերջինս իրենց ասել է, թե բոլորդ Արթուր Բաղդասարյանի պես վարվեցիք: