
Իրավիճակը Գյումրիում համեմատաբար խաղաղ է ու հանգիստ: Թատերական հրապարակում կան ոստիկանական կուտակումներ:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցույցի համակարգող խմբի անդամները երկու անգամ հանդես եկան հայտարարությամբ` խնդրելով կանանց ու երեխաներին հեռացնել տարածքից: Իրավիճակն հանդարտվեց, երբ տարածք ժամանեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Ներկա պահին հիմնականում մնացել են գիշերային նստացույցի մասնակիցներն ու ոստիկանները: Ժողովուրդը աստիճանաբար հեռանում է: