
Հունիսի 28-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի 20-րդ փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.57-ին, մարվել՝ 17.19-ին:
Վ. Ս.-ին պատկանող տան բակում այրվել է խորդանոցը (մոտ 20 քմ), մոտ 1000 քմ խոտածածկույթ և տան տանիքից 10 քմ հատված: