Բաղրամյան պողոտայում շարունակում են նստացույցը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքի իր էջում նշել է, որ չի կարողացել մասնակցել խաղաղ ցույցին, քանի որ գտնվում է Ղրիմում:
«Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են,երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասները անհիմն քննադատել,թե ինչու մարզիկները(մասնավորապես ես…) ակտիվ ներգրավված չեն Բաղրամյան պողոտայի քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար պահանջին,պարտավոր եմ անպայման պարզաբանում մտցնել…
Խնդիրն այն է, որ կոնկրետ մեր ազգային հավաքականը հունիսի 24-ից(իսկ ես՝ դեռևս 22-ից) բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ուսումնամարզական հավաքների Ղրիմում…հակառակ դեպքում վստահ եմ,շատերը կլինեին այսօր Բաղրամյանում։
Կոնկրետ ես ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։
Ցավոք,ֆիզիկապես էդտեղ չեմ,բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։Համարեք,որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ…
Տա Աստված,որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ ենթարկվելով տարբեր մարդկանց\խմբերի պրովոկացիաներին։
Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկի համար»: