4 երիտասարդ մի կնոջից գողացել են գումար, նեթբուք եվ բջջային հեռախոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հափշտակել են 38-ամյա մի կնոջ ձեռքի պայուսակը, որի մեջ եղել էր կանխիկ գումար, “Նեթ-բուք” համակարգիչ և բջջային հեռախոս, այս մասին armlur .am-ին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելսիկ Պողոսյանին, 1980 թ. ծնված Գևորգ Մինասյանին, 1988 թ. ծնված Արմեն Գագիկյանին և 1987 թ. ծնված Գևորգ Բաբայանին: Նրանք խոստովանել են, որ նշված կողոպուտը կատարել են իրենք: Հափշտակվածը մասամբ առգրավված է: Մ.Պողոսյանը, Գ. Մինասյանը, Ա. Գագիկյանը և Գ. Բաբյանը ձերբակալված են:
***
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցավոր եռյակը դեկտեմբերի 5-ի գիշերը Արաբկիրի վարչական տարածքում, “Մերսեդես C-240” և “Հունդայի Վերնա” մակնիշի ավտոմեքենաներից, գողացել է 4-ական անիվները:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս