
Այս պահին մեծ թվով մարդիկ են հավաքված ոչ միայն Բաղրամյան պողոտայում, այլևս Ազատության հրապարակում: «Ոչ թալանին» նախաձեռնության` Ազատության հրապարակ գնալու կոչերից հետո, շատերը մնացին Բաղրամյան պողոտայում:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչ են անում բոլորին վերադառնալ Ազատության հրապարակ, քանի որ Բաղրամյանում այժմ այլ ուժեր են ղեկավարում հավաքը: Այդ ամենին կարող եք հետևել «Ազատության» ուղիղ միացմամբ:
Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները նշում են, թե վերջին օրերին Բաղրամյան պողոտայում հայտնվել էին մարդիկ, ովքեր փորձում էին պայքարն այլ ուղղությամբ տանել և դա է պատճառը, որ որոշվեց տեղափոխվել Ազատության հրապարակ և բացել Բաղրամյան պողոտան: