
Վատացել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ինքնազգացողությունը, «Ազատության»-ը փոխանցեցին նախաձեռնության անդամները։
Նրանց խոսքով, Շուշանյանի ճնշումը բարձրացել էր, ուներ ուժեղ գլխացավ։ Ընկերների հորդորով նա այժմ հրապարակում չէ. գնացել է տուն։ Հարցին՝ կվերադառնա հրապարակ, թե՞ ոչ ընկերները դժվարացան պատասխանել։