Վլադիմիր Գասպարյանին աղաչել եմ, որ զորքը հետ քաշի. Վաղինակ Շուշանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը  դիմել է հավաքվածներին և խնդրել չպիտակավորել և չսադրել:

«Մի քանի րոպե առաջ անձամբ խոսել եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով զորքը առաջ էր բերել, որ ցրեն Բաղրամյանի ցուցարարներին: Աղաչել եմ, որ զորքը հետ քաշի: Եվս մեկ անգամ կոչ կանեմ ոստիկանությանը` ուժ չկիրառել այնտեղ գտնվող մեր մայրերի ու քույրերի նկատմամբ, որոնք չեն գիտակցում, թե ինչի մեջ են: Եթե այդպիսի բան լինի, խոստանում եմ` ես ինքս կկանգնեմ էնտեղ: Այսօրվա տեղի ունեցածը շատերը որակումեն որպես դավաճանություն: Թող այդպես լինի: Մեկ է ես գիտեմ, որ իմ եւ իմ ընկերների խիղճը մաքուր է»- նշեց նա:

Նա հավելեց, որ իրենք Ազատության պողոտայում կմնան այնքան ժամանակ, մինչև Բաղրամյան փողոցում կանգնածները չմիանան իրենց և իշխանությունները չկատարեն իրենց պահանջները: «Ոչ թալանին»-ը դեռ առաջին օրվանից գիտեր ու պատրաստ էր ոստիկանների կողմից զենք կիրառելուն: Իսկ այսօր քննադատող մարդիկ էն ջրցանի օրը վերջին շարքերում էին: Թող չփորձեն սադրել մեզ, մեր պայքարը եղել է միշտ արդար, խաղաղ», – հայտարարեց նա:




Լրահոս