
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը աղբամանները պաշտպանող երիտասարդներին հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստի առթիվ:
Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը հայտարարեց, որ քննչական գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ է առգրավվել Բաղրամյան 3-ում գտնվող աղբամանները: Նա կոչ արեց երիտասարդներին չխոչընդոտել կատարվող գործողություններին:
«Սանիթեք»- հաղորդման համաձայն՝ քրեական գործը հարուցվել է գույքը՝ դիտավորությամբ վնասելու հոդվածի հատկանիշներով:
Ցուցարարները փորձում են թույլ չտալ: