Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 17 տան դիմաց “Ուազ” մակնիշի մեքենայի մեջ հայտնաբերվել է 1972-ի ծնված Վարդան Խաչատյանի դին՝ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով: armlur .am-ի տեղեկություններով, Վ. Խաչատրյանը աշխատում էր Նուբարաշենում տեղակայաված զորամասում: armlur .am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանից տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասերով:
Նուբարաշենի զորամասի մոտ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Վարդան Խաչատյանի դին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ