«Լարված վիճակը իշխանությանը ժողովրդից վերջնականապես կմեկուսացնի». սփյուռքը հետևում է Հայաստանում ժողովրդի ընդվզմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» սփյուռքի շարժումը հայտարարություն է տարածել` կապված Հայաստանում վերջին օրերին տիրող վիճակի հետ: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիային, «Հայկական վերածնունդը» հայտնում է, որ դեմ է բռնությանը:

Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր հայ սփյուռքի զգալի զանգվածն ամենայն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում և այլ մարզերում ժողովրդի ընդվզմանը և իր համերաշխությունն է ցուցաբերում նրանց գործին: Աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են աջակցության ցույցեր, հրատարակվում են համերաշխության դիրքորոշումներ արտահայտող հռչակագրեր, հայ երիտասարդներն ու ուսանողները ապրելով արտերկրում, հոգով, մտքով ու գրչով գտնվում են հայրենիքի իրենց ըմբոստ տարիքակիցների կողքին: Ներկա լարված վիճակում հնարավոր սադրանքներն ու բախումները ՀՀ իշխանություններին վերջնականապես կմեկուսացնեն հայ ժողովրդից և կտանեն համաշխարհային քաղաքական ու դիվանագիտական մեկուսացման: Մենք հայտնում ենք մեր խիստ մտահոգությունը և հայտարարում, որ հանրապետության բնակչության դեմ կիրառված բռնի ուժն աններելի ենք համարում և որևէ անօրինական բռնություն երբեք անպատիժ չի կարող մնալ: Բռնությունը խորացնում է հայ սփյուռքի և ՀՀ ղեկավարության միջև օրեցօր մեծացող անդունդը:

28 հունիսի 2015թ.

Հարգանքներով` «Հայկական վերածնունդ» սփյուռքի շարժում

Ստորագրությամբ`

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ»:

11667194_10153458879214650_684651974_n




Լրահոս