Ի՞նչ հիմքով Հունան Պողոսյանը Ժիրայր Սէֆիլյանին սադրիչ անվանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշել էր, որ ակցիայի մասնակիցների թվում կան սադրիչներ: Որպես օրինակ` նա բերել է Ժիրայր Սէֆիլյանին` իր թիմով, և Արգիշտի Կիվիրյանին ու իր նմաններին: «Հանեք խառնակիչներին և արգիշտիկիվիրյաններին»,- հավելել է փոխոստիկանապետը:

Armlur.am-ը «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանից հարցրեց` ինչպես է վերաբերվում փոխոստիկանապետի հայտարարությանը, և իր կարծիքով ինչու է նման բան ասվել իր մասին: Ժիրայր Սէֆիլյանը մեր հարցին կարճ պատասխանեց. «Ճիշտ կլիներ` փոխոստիկանապետին հարցնել, թե ինչի հիման վրա է մարդկանց սադրիչ անվանում»:

Իսկ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի հետ դեռևս կապ հաստատել չհաջողվեց:




Լրահոս