Երևանի քաղաքապետարանը` ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի ո´չ մեկնաբանել է, ո´չ էլ կմեկնաբանի Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող գործընթացները, որի արդյունքում արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը` Բաղրամյանը, փակ է:
Armlur.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ իրենք չեն մեկնաբանի կատարվածը, դրա համար համապատասխան մարմիններ կան, որոնք զբաղվում են: Հարցին` Տարոն Մարգարյանը` որպես քաղաքապետ ինչու որևէ կերպ չի արձագանքում, վերջիվերջո տևական ժամանակ իր քաղաքի փողոցը փակ է, Գևորգյանը նշեց.
«Նման իրավիճակների համար կան համապատասխան մարմիններ, ովքեր պատշաճ կատարում են իրենց աշխատանքը: Եթե մենք տեսնենք, որ լրացոեւցիչ կարիք կա արձագանքելու, ապա կդիմենք համապատասխան մարմինների»: