Կադաստրի աշխատակիցները Հրազդան քաղաքի մոտ վթարի են ենթարկվել .ֆոտո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Չարենացավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Տիգրան Հարությունյանը, վարելով “Միցուբիշի Իո” մակնիշի 15 ՏՕ 681 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաք մտնող կամրջի մոտ, շրջադարձ կատարելու ժամանակ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես  հայտնում է Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ավտոմեքենան ընկել է ջրահեռացման առվակի մեջ, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի հետ եղել են ևս 3 ուղևորներ և, բարեբախտաբար, նրանք ևս չեն տուժել:Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վարորդն ու ուղևորները աշխատում են Կոտայքի մարզի կադաստրում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս