
Հունաստանի կառավարությունը հայտարարել է մինչ հունիսի 6-y բանկերի աշխատանքների դադարեցման մասին, ինչպես նաև արգելվում է յուրաքանչյուր բանկերից օրական 60 եվրո կանխիկ գումար հանելը, ասվում է որոշման մեջ, որը երկուշաբթի օրը հրապարակվել է կառավարական պաշտոնական թերթում:
«Բանկեր աշխատանքների ժամանակավոր դադարեցում» անվամբ որոշման տակ թվարկված են այն քայլերը, որոնք կիրառվել են ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ հունիսի 28-ից հուլիսի 6-ը: Հրապարակման տակ դրված են Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի ու երկրի վարչապետ Ալեկսիս Ցիպրասի ստորագրությունները, փոխանցում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: