Ընթացիկ տարվա հունիսի 27-ին ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության պետական պահպանության վարչությունում։
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության պետական պահպանության վարչության ֆինանսատնտեսական գործունեության ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների կրեդիտորական և դեբիտորական պարտքերի ցուցանիշների, աշխատավարձերի ու հարկերի ժամանակին վճարման և ֆինանսական ու նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հիմնական զեկույցով հանդես են եկել պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը, ով հանգամանալից ներկայացրել է վարչության ֆինանսական և նյութական անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ հաշվետություն։ Զեկույցներով հանդես են եկել նաև ՊՊՎ ֆինանսական ոլորտը կանոնակարգող այլ պատասխանատուներ։
Ամփոփելով խորդհրդակցությունը ոստիկանության պետի տեղակալը գոհունակություն է հայտնել ՊՊՎ ֆինանսական ոլորտի պատասխանատուների գործունեությունից՝ ֆինանսական և նյութական մի շարք հարցերի՝ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի ժամանակին վճարման, հանդերձանքի տրման, դեբիտորական պարտքերից զերծ մնալու և ժամանակին հարկերը պետբյուջե փոխանցելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել պետասխանատուներին։ Խորհրդակցությանը ներկա էին պետական պահպանության վարչության ղեկավար կազմն ու պատասխանատու սպաները։