![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/MHM97400.jpg)
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ցույցը: Տարածքում այնքան էլ մեծ թվով ցուցարարներ չկան, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Բաղրամյան պողոտայում դեռևս որպես բարիկադներ շարունակում են ծառայել «Սանիթեք» ընկերության աղբամանները, որոնք էլ ցուցարարները հրաժարվեցին վերադարձնել: Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված երեկոյից հետո ամեն ինչ խաղաղ է: