ՔՀԲ-ի՝ նորանշանակ օպեր-լիազորը շենքերում տուն առ տուն անցնելով, ծանոթացել է բնակիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանգստյան օրերին Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի որոշ բնակիչներ հաճելիորեն զարմացել կամ զայրացել են Շահումյանի բաժնի քրեական հետախուզության աշխատակցի ուշադրությունից: ՔՀԲ-ի՝ նորանշանակ օպեր-լիազորը, որոշ շենքերում տուն առ տուն անցնելով, ծանոթացել է բնակիչների հետ, նշել, թե ով որտեղ ինչով է զբաղվում, բակերում հանդարտ է, թե հարեւաններից բողոքներ կան: Օպեր-լիազորն իր այցը բնակիչներին ներկայացրել է որպես հնարավոր կոնֆլիկտները նախապես հարթելու, կարգավորելու միջոց, ինչը շատ ավելի հեշտ է դառնում բնակիչներին նախապես ճանաչելու պարագայում: Ոմանք դրանից հաճելիորեն զարմացել են, սակայն մի մասին այդ բացատրությունները համոզիչ չեն թվացել եւ դա համարելով թաղային տեսուչի գործառույթ՝ նեղվել են, թե ինչ գործ ունի կոնկրետ հանցագործություններով կամ դրանց մեջ արդեն կասկածվող անձանցով զբաղվող քրեական հետախուզության աշխատակիցը մեկ առ մեկ ծանոթանալ բնակիչների հետ՝ ճշտելու՝ ,բակը խաղաղ էե, թե ոչ: 
Ոմանք, սակայն, այս այցը կապել են նախագահական ընտրություններից առաջ նախապատրաստվող ինչ-որ գործընթացի հետ, քանի որ մինչ այդ ՔՀԲ աշխատակիցները երբեք նման նախաձեռնություն կամ գործառույթ չեն իրականացրել: 




Լրահոս