Հունաստանի ճգնաժամի դրամատիկ զարգացումների մեղքը մեծապես ընկած է եվրոպացի բյուրոկրատների ուսերին: Նման կարծիք է հայտնել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում անունը մեջբերում է Giornale թերթը:
«Եվրաբյուրոկրատիան հուսահատեցնում է: Մենք վաղուց ենք ասում, որ եվրոպական ինստիտուտները իրենց ներկայիս տեսքով ոչ ֆունկցիոնալ են: Եվ Հունաստանի դեպքում Եվրոպան ի ցույց է դնում արագ ու արդյունավետ գործելու լիակատար անկարողությունը»,- հրատարակչությունը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը:
Նրա կարծիքով` Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենիցի ղեկավարությամբ ենթարկվել է ԵՄ «բռնապետությանը»: