Ֆելիքս Ցոլակյանը նախագահի հայտարարությունը հաղթանակ է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մշտապես կապի մեջ է լինում Գյումրիում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների հետ: Armlur.am-ի հետ զրույցում մարզպետը նշեց, որ Գյումրիում միայն խաղաղ ցույցեր են ընթանում:

«Ցուցարարները խաղաղ ցույց են անում, որևէ «պրիտենզիա» չկա ցուցարարների հետ կապված: Մենք հետևում ենք կարգուկանոնին, առաջին հերթին դա մեր մտահոգությունն է, որ որևէ տեղ տհաճ դեպք չլինի», – ընդգծեց նա:

Ֆելիքս Ցոլակյանը Սերժ Սարգսյանի կողմից արված  հայտարարությունն իրավմամբ հաղթանակ է համարում: «Ես կուզենայի, որ ցուցարարները ճիշտ հասկանային դա և ընկալեին ամբողջությամբ նախագահի առաջարկության իմաստը և գործեին օրենքի սահմաններում», – հավելեց նա:




Լրահոս