Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ու Մադրիդի «Ռեալ»-ի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ESPN-ի վարկածով ընդգրկվել են տարվա լավագույն արտասահմանցի մարզիկի հավակնորդների թվում:
Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականների ավագներից բացի, ցուցակում հայտնվել է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Մեսսին ու Ռոնալդուն այս անվանակարգում արդեն մեկ անգամ հաղթող ճանաչվել են: