ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Նուբարաշեն վարչական շրջանում

Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի շրջանակում այցելել է Նուբարաշեն վարչական շրջան՝ տեղում ծանոթանալու կառուցվող շախմատի դպրոցի իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Սակայն Տ. Մարգարյանի դեպքում հատկանշականն այն է, որ նրա այցից ընդամենը օրեր անց անտեսվում է աշխատանքային ողջ գործընթացը, ինչպես, օրինակ, բակային այցելությունների դեպքում:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ առանց դատարան դիմելու ո՞ր դեպքերում կարող է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվել:

Ներսես Հարությունյան (52 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի uեփականություն հանձնելու եթե՝
l դա նախատեuված է գրավի պայմանագրով, կամ
l առկա է գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաեւ վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մաuին: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249 հոդված):

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ գրավի պայմանագրում գրավի առարկայի՝ առանց դատարան դիմելու բռնագանձման մասին պայմանի բացակայության պայմաններում բռնագանձում հնարավոր է իրականացնել միայն դատարանի վճռով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե բանկում ավանդատուն մի քանի տեսակի բանկային ավանդներ ունի, ապա արդյո՞ք երաշխավորվում են բոլոր այդ ավանդները: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞ր ավանդներն ընդհանրապես չեն երաշխավորվում:

Լաուրա Սարգսյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդների հատուցման նպատակով ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները (հաշիվները) համարվում են մեկ ավանդ: Հաշիվները ներառում են ընթացիկ, խնայողական, ժամկետային, համատեղ եւ այլ տեսակի հաշիվներ:
Հայտնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք՝
1. ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,
2. պատկանում են բանկի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին,
3. պատկանում են բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ նրա ընտանիքի անդամներին,
4. ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով
5. սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների փոխհատուցում ստանալու առաջին պայմանը ավանդատուի ընտանիքի` անապահովության գնահատման համակարգում «0»-ից բարձր անապահովության միավոր ունենալն է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ավանդների փոխհատուցման ծրագրում 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված են 11 հազար անձ, որոնցից 7500-ը մինչեւ 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձինք են, իսկ 3500-ը՝ սահմանամերձ համայնքներում: Ի դեպ, 7500-ից 5700-ը արդեն ստացել են ավանդի փոխհատուցում, իսկ սահմանամերձ համայնքների 3500 բնակիչներից ստացել են շուրջ 530-ը:




Լրահոս