ԱԺ Էթիկայի հանձնաժողովում կրքերը թեժացել են. Դավիթ Հարությունյանը լքել է նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկել են Հայ հեղափոխական դաշնակցության դիմումը` կապված նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նստաշրջանը տապալելու հետ:
Մեր տեղեկություններով` նիստի ժամանակ միջադեպ է արձանագրվել, որի հետեւանքով հանձնաժողովի նախագահի տեղակալը` ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, լքել է նիստը:
Տեղեկությունը հաստատեց նաեւ Դավիթ Հարությունյանը` հավելելով. ,Ինձ արգելել են խոսել նիստի ժամանակ, դրա համար էլ նիստից դուրս եմ եկել: Նիստը ապօրինի էր, իմ գնահատականը դրա վերաբերյալ կտարածեմե:
Մեր տեղեկություններով` Էթիկայի հանձնաժողովի ղեկավար Նիկոլ Փաշինյանը Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել իր կարծիքը հայտնել եւ մասնակցության ունենալ նիստին` հիմնավորելով, որ չի կարող մասնակցել իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Բանն այն է, որ Դավիթ Հարությունյանը, լինելով ՀՀԿ խմբակցության անդամ, մեկն է այն 83 պատգամավորներից, ով չի մասնակցել արտահերթ նիստին եւ այն տապալվել է:
news .am




Լրահոս