
Սիրիայում մահացել է Վրաստանի 23-ամյա քաղաքացի Տուրպալ Բորչաշվիլին, ով մասնակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից ռազմական գործողություններին, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Բորչաշվիլին եղել է Ջիբախևի գյուղից (Պանկիսիի կիրճ), որտեղ մեծապես բնակվում են չեչեն-կիստինցիներ: Տեղաբնակների խոսքերով` երիտասարդը աշխատելու համար գնացել է Թուրքիա 6 ամիս առաջ, իսկ թե երբ է մեկնել Սիրիա` անհայտ է:
Նրա մահվան փաստն արդեն հաստատել են տեղի իշխանությունները: