Ժիրայր Սէֆիլյանը փորձեց պատրաստի շարժումն իրենով անել. ակտիվիստ Արմեն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, ով այլևս «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից չէ, համացանցի իր էջում անդրադարձել է Ժիրայր Սէֆիլյանի մասին իր երեկվա խոսքերին և նշել, թե վերջինս մի քանի անգամ փորձել է վիրավորել Ազատության հրապարակ իջնող տղաներին:

«Բոլորը հարցնում էին, թե ինչի եմ Ժիրայր Սեֆիլյանի հասցեին վատ արտահայտվել. Սիրելիներս, Ժիրայր Սէֆիլյանը քանիցս Ազատության հրապարակ իջնող տղաներին վիրավորեց. Ժիրայր Սէֆիլյանը փորձեց պատրաստի շարժումն իրենով անել: Ժիրայր Սեֆիլյանը որոշեց, որ կարելի է անկեղծ երիտասարդների արածը ջուրը գցել` հանուն սեփական ծրագիրը իրականացնելու:

Շատ շատերդ գուցե չգիտեք, բայց Ժիրայր Սէֆիլյանը սովորական մարդ է ու սեփական սխալը իր կռված լինելով արդարացնելով իրեն եք վնասում. որովհետև ունենք բազմաթիվ կռված հերոսներ, ովքեր հիմա մեծագույն սխալներ են անում. ի՞նչ է իրենց էլ եք արդարացնում:

Հա ու մի բան էլ, ով որ հետս ուզում ա խոսել ոչ քաղաքական, այլ ռազբորկի տեսքով կասկածող չլինի. որտեղ պետք լինի, երբ պետք լինի` կհանդիպենք. Անկախ քննադատություններից սիրում եմ ձեզ, դուք մեր ժողովուրդն եք ու եթե որևէ սխալ ենք արել, ուղղակի ներողամիտ եղեք. չէ որ ձեզանից շատերն էլ մեզ միայնակ էին թողել», – գրել է նա:




Լրահոս