Հասարակությունը պետք է հասկանա, որ լրագրողն էլ պաշտպանության կարիք ունի. Արմինե Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է արձանագրել, որ լրագրողները հասարակության ամենաակտիվ մասն են: Նրանք նաև որպես քաղաքացի են մասնակցում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին և լիարժեք լուսաբանում են տեղի ունեցածը: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ում խոսքով, այսօրվա հնարավորություններն ավելի շատ են, քան 10 տարի առաջվանը:

Արմինե Օհանյանը նկատեց, որ միայն այն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ ուղիղ եթերով հեռարձակում են տեղի ունեցածը, արդեն իսկ մեծ ձեռքբերում է, ինչը դրական ազդեցություն է ունենում. «Մի կողմից մարդիկ` տանը նստած, կարող են իրադարձությունից ամբողջովին տեղյակ լինել, մյուս կողմից` իշխանությունը շատ ավելի զգաստ է ցանկացած քայլի հարցում, քանի որ գիտի, որ եթե որևէ սխալ քայլ կատարվի, ինչ-որ վրիպում թույլ տա, հարձակողական գործողությունների անցնի, հասարակությունը կարող է շատ արագ արձագանքել, քանի որ առաջվա պես հնարավոր չի լինելու փակել ինֆորմացիան հասարակությանը հասցնելու ճանապարհը»:

Արմինե Օհանյանը միևնույն ժամանակ նկատեց, որ լրագրողներն այս օրերին ամենաթիրախային կետն են:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս