Երեկ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ցույց անցկացնող Կոնդի բնակիչներին եւ Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերին հաջողվել է զրուցել անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս, կանգնեցնելով ավտոշարասյունը, մոտեցել է հավաքվածներին՝ հավանաբար չցանկանալով, որ կրկին բնակիչները գան, իր «դեմը կտրեն»: Ինչպես գրում է «Եպրեսս»-ը, Սարգսյանը պատասխանել է ցուցարարներին, իսկ պատասխան չունենալով այն հարցերին, որոնք իր համար անսպասելի էին, շրջվել ու հեռացել է: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ խաբված բնակարանատերերին Ս. Սարգսյանն անձամբ խնդրի լուծման խոստումներ է շռայլում:
Հետաքրքիր է՝ նախագահական ընտրությունների նախօրեին Ս. Սարգսյանը կրկին կհանդիպի՞ խաբված բնակիչներին՝ այս անգամ արդեն իր հետ վերցնելով Տարոն Մարգարյանին, որպեսզի տեղում ասի. «Տարո՛ն ջան, սիրուն չէ»: Ինչպես դա արեց խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մայիսի 1-ին, Մաշտոցի պուրակում: Կարծում ենք՝ նման տարբերակով հարցի լուծումը սպասելի է, թե չէ արդեն իսկապես սիրուն չէ:
ՊԱՐՈ՛Ն ՍԱՐԳՍՅԱՆ, ԱԽՐ ԳԵՂԵՑԻԿ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ