Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, հանդիպել են: Ըստ նրանց մտերիմների շրջանում պտտվող խոսակցությունների՝ Ս. Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ ինչ որոշում էլ կայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասով, ինքը դա նորմալ կընդունի, միայն թե «տղամարդավարի» անի այն, ինչ ասում է: Սարգսյանը հորդորել է անընդհատ «չփախչել» իրավիճակից ու լարվածություն չստեղծել: Երեկ զրուցեցինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու, թե Սարգսյանն ու Ծառուկյանը երբ են վերջին անգամ հանդիպում ունեցել: «Տեղյակ չեմ անկեղծ ասած, ես տեղյակ չեմ իրենց առանձնազրույցից, բայց տեղյակ եմ մի բանից, որ անկախ այն բանից, թե պարոն Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի, Սերժ Սարգսյանը հաղթելու է մի այլ ձեւ»,-վստահեցրեց ՀՀԿ մամլո խոսնակը՝ չմանրամասնելով, թե «մի այլ ձեւ» ասվածը որն է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ