Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի որոշ անդամներ, մասնավորապես Գ. Ջհանգիրյանը, Լ. Զուրաբյանը եւ Ա. Մանուկյանը, վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀԱԿ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ եւ հորդորում համակիրներին, որպեսզի գալիք նախագահական ընտրություններին անպատճառ ակտիվություն ցուցաբերեն: ՀԱԿ վերնախավի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն սատարի ՀԱԿ-ին: Անշուշտ, փորձեցինք հարցի շուրջ ստանալ Գ. Ջհանգիրյանի պարզաբանումը: Սակայն նա, ասելով, որ զբաղված է՝ անջատեց հեռախոսը: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքեց լուրը: Իսկ ՀԱԿ ակտիվիստներից յուրաքանչյուրը խնդրեց այնպես անել, որ իրենցից «դուրս չգա» խոսակցությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ