Գյումրին նստացույցը դադարեցնում է. պայքարն այլ ձևով կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիները պայքարում են նաև Գյումրիում:

Այնտեղից Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօր «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պայքարը շարունակվում է, սակայն արդեն ոչ նստացույցի ձևով:

Համակարգող խմբի փոխանցմամբ, վաղը, ամեն օրվա պես, ժամը 18:00-ից դուրս են գալու Գյումրիի հրապարակ և երթով առաջ շարժվեն, պայքարեն այնքան, որքան անհրաժեշտ է նպատակին հասնելու համար:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է նաև, որ այսօր` ի տարբերություն նախորդ օրերի, ոստիկանների թիվը համեմատաբար քիչ է` մոտ 10 հոգի: Մարդիկ ևս այսօր շատ չեն` առավելագույնը 60 հոգի:




Լրահոս