
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հանդիպել է «Մանչեսթեր Սիթի»-ի ներկայացուցիչ Ֆերան Սորիանոյի հետ: Նրանք հանդիպել են MLS-ի շրջանակներում կայացած «Նյու-Յորք Սիթի» – «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» խաղի ժամանակ։
«Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատիրոջը պատկանում է նաև «Նյու-Յորք Սիթի»-ն։ Դեռևս շարունակվում են տեղեկություններ շրջանառվել, որ Բեյլը կարող է փոխել ակումբային գրանցումը և հայտնվել Անգլիայում: