
Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ խնդիրների, քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը: Թե՛ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, թե՛ դեսպան Ռայներ Մորելը,անդրադառնալով իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն են հայտնել ու կարեւորել հանդուրժողականության եւ օրինապահության պահպանման անհրաժեշտությունն ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների գործողություններում:
Հանդիպման ավարտին դեսպանը չափազանց դրական է գնահատել Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի եւ նրա աշխատակազմի ակտիվգործունեությունը և իր համոզմունք է հայտնել Օմբուդսմենին՝ Հայաստանում մարդու իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար:
Օմբուդսմենն իր երախտիքն է հայտնել դեսպան Մորելին ձեւավորված ամուր համագործակցության համար եւ համոզմունք հայտնել, որդեսպանի պաշտոնավարումից հետո էլ կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: