Հունիսի 28-ից հետո էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը շարունակվում է ոչ միայն Բաղրամյան պողոտայում, այլև` Ազատության հրապարակում: Օպերայի տարածքում են գտնվում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու հետևորդները, իսկ Բաղրամյանի տարածքում գտնվում են ինքնաբուխ կերպով հավաքված մարդիկ, ովքեր դեռ չունեն առաջնորդ:
Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ դեռ երկու վայրում էլ մարդկանց թիվն այնքան էլ շատ չէ: Սակայն երկու վայրերի մարդիկ էլ նշեցին, որ աշխատանքային օրվա ավարտից հետո ավելի մեծ թվով մարդիկ կլինեն: