Այս պահին Բաղրամյան պողոտայում են գտնվում փոխոստիկանապետ Հունան Ավետիսյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչինչ չեն ուզում նախաձեռնել և ամեն ինչ նորմալ է այս պահի դրությամբ:
Հարցին, թե արդյոք երեկ պայթուցիկներով մարդկանց հայտնաբերեցին, Օսիպյանը պատասխանեց, որ համապատասխան մարմինները զբաղվում են: Դիտարկմանը, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ նախապես ուզում եք հարձակման համար հիմքեր ստեղծել, նա նշեց. «Բացառվում է: Մենք արդեն 7 օր այստեղ ենք, փաստեր ունենք, թե ինչեր ենք հայտնաբերել այստեղ, բայց ուժ կիրառելու ոչ մի քայլ չենք ձեռնարկում»:
Օսիպյանի խոսքով, աղբամաններն իրենց համար խոչընդոտ չեն: