Armenian text to speach

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆ
Անժելա Սարգսյանի գործով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանը երեկ հայտարարել է, որ ընդհանրապես համաձայն չեն դատավճռի հետ եւ, հետեւաբար, պայքարելու են մինչեւ վերջ: Իսկ Կ. Արայանի մայրը` Մարինա Արայանը, ընդգծել է, որ առաջնահերթ պետք է քննվեր համակարգիչը: «Կարենի համակարգիչը զննվել է, եւ ոչ մի պոռնոնկար չի գտնվել: Իսկ Անժելայի համակարգիչը, չգիտեմ թե ինչու, չի զննվել: Այնինչ ունենք կիբեռհանցագործության բաժին: Սա բառիս բուն իմաստով կապիկություն էր: Իսկ այսօր ինչ-որ մեկը հանգիստ քնած է, որովհետեւ նրա հետույքը ծածկվեց: Ես ասել եմ, որ սրա հետեւում չինովնիկ է կանգնած»,-կարծիք է հայտնել Արայանի մայրը` նշելով, որ այդ նկարներում գուցե այդ չինովնիկն է:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
Դեկտեմբերի 3-ից 19-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կգտնվի Միացյալ Նահանգներում՝ հանդիպումներ ունենալու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում, Սան Ֆրացիսկոյում, Բոստոնում եւ Նյու Յորքում: Հանդիպումների ընթացքում երիտասարդական խմբերի, ամերիկահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հոգեւոր այրերի հետ քննության կառնվեն Հայաստանի ընթացիկ զարգացումները, հայ-ամերիկյան հարաբերությունները եւ ԱՄՆ աջակցությունը Հայաստանին:

ՉԻ ՀԱՍՑՆՈՒՄ ՄԱՐՍԵԼ
ՀԱԿ անդամ, «ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որը վերնագրել է այսպես. «Տեսակետ՝ հիմար վիճակում հայտնված Առաջին նախագահի մասին»: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Չենք հասցնում մեկը մարսել, իսկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը մեկը մյուսի ետեւից դիրքեր է զիջում՝ հանուն ԲՀԿ-ի «մաքրման», ինչը երեկ ջերմ աջակցության արժանացավ նաեւ պառլամենտական մեծամասնության կողմից»:

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ռիմա Դեմիրճյանը գրել է ամուսնու` հասարակական, քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակին նվիրված գիրք` «Հիշատակ» վերնագրով: Երեկ գրքի  շնորհանդեսն էր: Կ. Դեմիրճյանի այրին օգտվել է օբյեկտիվ նյութերից, մեջբերումներ է արել ամուսնու խոսքերից՝ ցանկանալով ապահովել նրա կենդանի ներկայությունը: «Էմոցիաներս դրել եմ մի կողմ, որպեսզի մարդիկ հավատան իմ գրքին: Քաղաքական գործչին չի կարելի անջատել պատմական ժամանակից, մթնոլորտից եւ աշխատակիցներից»,-իր կատարած աշխատանքը գնահատել է տիկին Ռիման:

ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ
«Առավոտ»-ը երեկ նկատել է, որ երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին «Հայկական ժամանակ»-ի լրագրողը հարց է ուղղել` մարտի 1-ի դեպքերի, մասնավորապես դրանցում Գագիկ Ծառուկյանի մասնակցության հետ կապված, դա դուր չի եկել Լ. Զուրաբյանին, եւ ավելի շատ դուր չի եկել, որ նման հարց է տվել «ՀԺ»-ի լրագրողը: Նա արձագանքել է. «Կներեք, Դուք հիմա ե՛ւ ինձ, ե՛ւ Ձեզ փորձում եք դնել իրավապահ մարմինների, քննիչների վիճակում»:

ԷԼԻ ԿԱՍԵՑՐԻՆ
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանով արդեն չորրորդ անգամ եւ կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:




Լրահոս