
Ճապոնիայում ամբողջ մարդկության պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է ռոբոտների հարսանիք, այդ մասին հայտնում է Demotix-ը:
Ամուսնական «երդում են տվել» ռոբոտ Ֆրոյսը և նրա հարսնացու-անդրոիդ Յուկիրինը: Արարողությանը ներկա էր նաև նրանց ստեղծողը` Մայավա Դենկին, ով «հարսնացուին» ուղեկցել է դեպի խորան:
Հարսանիքը անցկացվել է Տոկիոյի ամենամարդաշատ թաղամասերից մեկում, ներկա են եղել մեծաթիվ հյուրեր: