ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ միջանցքում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության թեմայով կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսը հարուցել է պատգամավորների զայրույթը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ դժգոհեց, որ լուսանկարների տակ մակագրությունները բացառապես ռուսերեն են, եւ երկրի օրենսդիր մարմնում կազմակերպված միջոցառմանը չկա հայերեն որեւէ տառ: Ի դեպ, «Ժողովուրդ»-ն էլ նախօրեին տեղեկացրել էր, որ այդ լուսնկարներում ԱԺ «ամենահին» նախագահը Խոսրով Հարությունյանն է, փոխարենը որեւէ կադր չկա ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի պաշտոնավարման տարիներից: Փաստը հատկանշական է այն առումով, որ այս միջոցառումը հայկական կողմից կազմակերպել է «Արմենպրեսս» գործակալությունը. ցուցադրված լուսանկարները «Արմենպրեսս»-ի ֆոտոարխիվից են, եւ այնտեղ հազիվ թե բացակայեն Արարքցյանի լուսանկարները: Հիշեցնենք, որ «Արմենպրեսս»-ի ղեկավարը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է՝ Արամ Անանյանը: Ասել է թե՝ ՀՀԿ-ն ամենուր փորձում է սրբագրել անցյալը:




Լրահոս