ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում դիմելու է ՀՀ ՍԴ՝ բողոքարկելու ԱԺ կանոնակարգի 44-րդ հոդվածի 4-րդ կետը, որը վերաբերում է 44 պատգամավորի նախաձեռնությամբ արտահերթ նիստն անցկացնելու համար 66 հոգու քվորումի պահանջին: ՀԱԿ-ը ՍԴ դիմելու համար անհրաժեշտ նվազագույն 27 ստորագրության փոխարեն հավաքել է 34-ը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այլեւս չեն կարողանա ՀՀԿ-ականները քվորումի բացակայության պատճառով տապալել նիստը: Մենք գնում ենք ՀՀԿ-ի բռնապետության դեմ համախմբման ճանապարհով»: Նկատենք, որ ՀՅԴ խմբակցությունը չի միացել այս ստորագրահավաքին, փոխարենը նրանք դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով: Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ականների դիմումն էթիկայի հանձնաժողովը կքննարկի դեկտեմբերի 7-ի նիստում:




Լրահոս